211652_close_icon
views-count4025 դիտում article-date 12:37 21-09-2018

Տոնական օրակարգ ու հանդիսավոր միջոցառումներ. սեպտեմբերի 21-ին զինվորների առօրյան կտարբերվի մյուս օրերից

Հայաստանի Հանրապետությունը անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, տոնական է ինչպես բոլոր հայաստանցիների և աշխարհասփյուռ հայերի, այնպես էլ ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար: Ինչպես [url=https://armenpress.am/arm/news/948020.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զինվորների օրակարգը փոխվում է, իսկ զորամասերում սպասվում են տոնական միջոցառումներ: « Հայաստանի անկախության օրվա առթիվ զորամասերում կտրվի տոնական ճաշ, քաղցրավենիք, իսկ օրակարգով նախատեսված վերկացն ու քունը կլինի մեկ ժամ ուշ: Զորամասի հրամանատարության կողմից կլինեն հանդիսավոր ելույթներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտնեց, որ որոշ զորամասերում կկազմակերպվեն տոնական համերգներ: Ըստ Հովհաննիսյանի՝ զորահանդես չի նախատեսվում, քանի որ այս տարի հոբելյանական չէ:

Նմանատիպ նյութեր