211652_close_icon
views-count3829 դիտում article-date 20:33 19-09-2018

Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից. Ն. Փաշինյան. Tert.am

Այս քարոզարշավում ընտրակաշառք բաժանողները, ընտրական «տասովշիկները», ընտրակեղծարարները և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից: Սա բացառիկ երևույթ է 3-րդ հանրապետության պատմության մեջ: Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընթացող քարոզարշավին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրություններում, ես հիշում եմ, որ մարդկանց համոզում էի քվեարկել մեր օգտին, ասում էին՝ ամեն ինչ որոշված է: Սրանք առաջին ընտրություններն են ՀՀ-ում, որ ձեր իմացած տրամաբանությունից դուրս են: Այսինքն՝ այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն, դավադրություն, կանխորոշվածություն»,- նշեց վարչապետը: Նրա խոսքով՝ սա Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գործող իշխող քաղաքական ուժն այլ ուժերի հետ չի բանակցում, թե ինչպես կիսեն քաղաքական դաշտը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/19/Pashinyan/2796038]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր