2888 դիտում
14:28 19-09-2018
2018-ի 8 ամսիներին ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է 56,5 մլրդ դրամ
2018-ի ութ ամսիների ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է կամ որ նույնն է միասնական հաշվին է մուտքագրվել 56,5 մլրդ դրամ գումար, ինչը ներառում է նաև 2017 թվականի վերջի դրությամբ հաստատված դեռևս չվերադարձված գումարները: 2017-ի 8 ամիսների ընթացքում վերադարձվել էր 37 մլրդ դրամ: Այսպիսով՝ 2017-ի համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը գերազանցվել է 52 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը:
ՊԵԿ պաշտոնյան տեղեկացրեց, որ փոքր ու միջին բիզնեսի աջակցմանն ուղղված քաղաքականության շրջանակներում ներկայում աննախադեպ հարամավետ պայմաններ են գործում Ավելացված արժեքի հարկ վճարող տնտեսվարողների համար:
«2018-ի 8 ամիսների ընթացքում փոխհատուցվող գումարների գծով շուրջ 53 մլրդ դրամ գումարի չափով իրականացված 560 ուսումնասիրություններով հիմնավորված է համարվել շուրջ 50 մլրդ դրամի չափով գումարը: Ներկայում գործում է միասնական հաշիվ փոխհատուցվող գումարների մուտաքգրման պարզեցված ընթացակարգ, ինչը վերաբերում մինչև 20 մլն դրամի չափով հայտերին: Դա վերաբերում է ԱԱՀ-ով զրոյական դրույքաչափով գործարքներին: Առանց ուսումնասիրության նշագրմամբ հայտերից բավարարվել է 131-ը , ինչը պարունակել է 623 մլն դրամի չափով ԱԱՀ»-ասաց Միրզոյանը:
Նմանատիպ նյութեր
3341 դիտում
13:44 31-05-2017
ՊԵԿ. գործարկվել է ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման պարզեցված ընթացակարգ
4234 դիտում
13:47 12-09-2019
Կառավարությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի հարկ վճարողներին
Այս բաժնից
760 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
697 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
985 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է