211652_close_icon
views-count16064 դիտում article-date 19:56 18-09-2018

Հասկանում եմ վարչապետի հոգեվիճակը. նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա. Նաիրա Զոհրաբյան. Tert.am

Ես տղամարդու չեմ կանչել բանավեճի, խոսքը տղամարդու և կնոջ հարթության մասին չէ, այլ թեկնածուների հարթության մասին է։ Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսպես ասաց՝ արձագանքելով «Իմ քայլը» դաշինքի ավագանու կին թեկնածուներից մեկի խոսքին, թե կնոջը հարիր չէ տղամարդուն բանավեճի հրավիրելը: Նա ներկայացրեց իր դեմ իրականացվող արշավը: «Երբ որ իրենց նախարարների ենթակայության տակ գտնվող երիտասարդ կանայք հարբած «մուժիկի» հայհոյանքներ են տալիս ինձ՝ վիրավորելով իմ երեխաներին, իմ մահացած հորը, ես չեմ ներելու: Ես վստահեցնում եմ ձեզ, չեմ ներելու,- ասաց նա՝ հիշատակելով, որ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչին մի ամբողջական փաթեթ է ներկայացրել՝ կոնկրետ անունները մատնանշած,- որպես Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ, որպես ԵԽԽՎ-ի պատգամավոր՝ ես խոստանում եմ՝ իրենց համար թեժ է լինելու»: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/18/Naira-zohrabyan/2794958]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր