Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պանուչին մտադիր է 100 հազ. եվրոյի հայց ներկայացնել երկրի նախկին նախագահին
Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կրիստիան Պանուչին դիմել է Տիրանայի դատարան:
Իտալացին մտադիր է 100 հազ. եվրոյի փոխհատուցում ստանալ երկրի նախկին նախագահ Բույար Նիշանիից:
Ալբանիա-Կոսովո ընկերական խաղից (0:3) հետո քաղաքական գործիչը ֆեյսբուքում գրել էր. «Պանուչին շարլատան է, որը քանդեց այն ամենն, ինչ ստեղծվել էր մինչև նրա գալը»: