«Բարսելոնան» մտադիր է դատական հայց ներկայացնել Նեյմարին
«Բարսելոնան» դատական հայց է ներկայացնելու թիմի նախկին հարձակվող Նեյմարի դեմ՝ պայմանագրի կետերը խախտելու համար:
Կատալոնական ակումբը մտադիր է 25-ամյա հարձակվողից ստանալ նվազագույնը 8,5 մլն եվրո:
2016-ի հոկտեմբերին Նեյմարը «Բարսելոնայի» հետ մինչև 2021 թվականը գործող պայմանագիր էր կնքել: Ակումբը ցանկանում է վերադարձնել պարգևավճարը, որը խաղացողին փոխանցել էին նոր պայմանագիր կնքելու համար, գումարած 8,5 մլն եվրո՝ վնասների փոխհատուցման համար և 10 տոկոս՝ պարտքը ժամանակին չմարելու համար:
Այս ամռանը բրազիլացին «Բարսայից» 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ՝ դառնալով ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ խաղացողը: