Դուգլաս Կոստան ներողություն է խնդրել իր արարքի համար և երկարատև պատժի կարժանանա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան ներողություն է խնդրել իր արարքի համար՝ «Սասուոլոյի» հետ խաղի (2:1) ժամանակ:
Խաղի վերջին վայրկյաններին 28-ամյա բրազիլացին դաշտից հեռացվել էր «Սասուոլոյի» կիսապաշտպան Ֆեդերիկո Դի Ֆրանչեսկոյի դեմքին թքելու համար:
«Ներողություն եմ խնդրում «Յուվենտուսի» երկրպագուներից այդ արարքի համար, դա չափից դուրս էր:
Ներողություն եմ խնդրում նաև իմ թիմակիցներից, որոնք միշտ իմ կողքին են և դրական, և բացասական իրավիճակներում:
Դա շատ ամոթալի էր, ես դա հասկանում եմ ու բոլորից եմ նորողություն խնդրում», ասել է Կոստան:
Նշենք, «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դատապարտել է Կոստայի արարքը և ընդգծել, որ վերջին երկար ժամկետով պատիժ կստանա: