22074 դիտում
17:16 16-09-2018
Լոռու մարզում նույնպես նշվեց համաշխարհային մաքրության օրը. Վանաձորում մաքրման միջոցառումներին միացել են մի շարք ակտիվ կամավորներ և հաստատություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 14-ը համաշխարհային մաքրության օրն էր: Այս տարի շարժմանը միացած ավելի քան 150 երկրների շարքում էր նաև Հայաստանը։
Վանաձորում մաքրման միջոցառումներին միացել են մի շարք ակտիվ կամավորներ և հաստատություններ: Վաղ առավոտից մեկնարկվել էր մաքրման աշխատանքներ, տրամադրվել էր մեծ քանակությամբ աղբի պարկեր, տեխնիկական ձեռնոցներ:
Մաքրման աշխատանքներ էին կատարվում Վանաձոր թաղամասի ծերատան շրջակայքից մինչև «ԷկոԼաբ» հիմնադրամի Բու այլընտրանքային տուն կրթական կենտրոն:
Աշխատանքները կազմակերպում էր «ԷկոԼաբ» հիմնադրամը, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Վանաձորում, Վանաձորի մանկատունը , Բու լեռնահեծանվային պարկ ՀԿ-ն և ՏՆԱԿ ոչ ֆորմալ կրթության և ակտիվ քաղաքացիության դասընթացի շրջանավարտները:
Վանաձորի քաղաքապետարանը ևս սատարում էր նախաձեռնությանը` մաքրման աշխատանքներ իրականացնող թիմերի համար տրամադրելով անհրաժեշտ պարագաներ, միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու համար։
Մանկատան աշխատակիցները բավականին « բարդ» տարածք էին ընտրել: Տնօրեն Մարինե Դավթյանը նույնպես ակտիվ մասնակցում էր մաքրման աշխատանքներին: Աշխատանքի ավարտին Բու այլընտրանքային տանը կազմակերպվեց հյուրասիրություն:
«էկոլաբի» տնօրեն Յանա Մկրտչյանը թղթակցին ասել է,որ հույսով է, որ այս աշխատանքը իրենց կողմից կլինի շարունակական, քաղաքապետարանն էլ կհամագործակցի հնարավորության սահմաններում: Խնդրանք է, որ յուրաքանչյուր մարդ գնահատի կատարված աշխատանքը և պահպանի բնության մաքրությունը:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+
Նմանատիպ նյութեր
13709 դիտում
12:40 27-05-2018
Լոռու մարզի դատախազներն այցելել են Վանաձորում գործող ուսումնական հաստատություններ
885 դիտում
13:38 04-12-2014
Կապանում նույնպես նշվեց Հաշմանդամների միջազգային օրը