211652_close_icon
views-count2103 դիտում article-date 14:40 13-09-2018

Մեր նպատակն է «փակել» բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել մարտի 1-ին. Նիկոլ Փաշինյան

Մեր նպատակն է՝ փակել բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել «Մարտի 1»-ին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ պաշտպանության ախարարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այ հայտարարությանը, թե «Մարտի մեկի գործի վերաբացման հիմնական նպատակը իրեն «փակելն է: Նախօրեին Քոչարյանը հայտարարել էր, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների միջև հեռախոսազրույցի սկանդալային ձայնագրությունը վկայում է, որ նպատակը իրեն կալանավորելն էր: Անդրադառնալով օլիգարխների անվտանգության աշխատակիցներին զինաթափելու վերաբերյալ հարցին՝ Ն. Փաշինյանն ասաց, որ գործողությունների մի մասի վերաբերյալ արդեն տեղեկություններ հրապարակվել են, մի մասի վերաբերյալ էլ տեղեկություններ կներկայացվեն՝ ըստ անհրաժեշտության:

Նմանատիպ նյութեր