Սերխիո Ագուերո. Վաղուց ինձ այսպես լավ չէի զգացել
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն նշել է, որ ներկայումս վերջին մի քանի տարվա ընթացքում լավագույն մարզավիճակում է գտնվում:
«Անկեղծ ասած, ինձ ֆանտաստիկ եմ զգում: Բժիշկ Ռամոն Կուգատը իմ ծնկի հետ հիանալի աշխատանք է տարել: Այժմ ես դիսկոմֆորտ չեմ զգում:
Մի քանի տարի շարունակ ես երբեմն ցավեր էի զգում և նախորդ մրցաշրջանի վերջում որոշեցինք, որ պետք է բուժվեմ: Արդյունքները չափազանց դրական էին:
Վստահ չեմ, որ սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջանային մեկնարկն է, սակայն ես վաղուց ինձ այսպես լավ չեմ զգացել:
Այժմ պետք է պահպանելայս մակարդակը», ասել է Ագուերոն:
Արգենտինացին ԱՊԼ-ի մեկնարկային 4 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: