211652_close_icon
views-count3679 դիտում article-date 10:50 13-09-2018

Ինչ հետևանքներ կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ-ում տիրող իրավիճակի քննարկումը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամի» հետ զրույցում լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը պարզաբա­նեց. թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս հանձնաժողովում գաղտնալսման փաստի, դրա բովանդակության և դրան հաջորդած իրա­դարձությունների քննարկումը: Նա նշեց, որ ներքին իրավիճակը Հայաստանում դեռ անկա­յուն է, թեժ, ինչը հեղափոխությանը հաջորդած փուլի համար բնորոշիչ հանգամանք է: Նրա որակմամբ գաղտնալսման փաստը և դրա հրապարակումը ցույց են տալիս, որ կա ակտիվ ներքաղաքական պայքար ներկայիս իշխանու­թյունների, նրանց նախաձեռնած քաղաքակա­նության դեմ: Նպատակը, ըստ Զաշտովտի ցույց տալն էր, որ ՀՀ իշխանությունների հայ­տարարությունները ու գործողությունները հա­կասում են, այսինքն՝ իշխանությունները պն­դում են, որ չեն միջամտում արդարադատու­թյանը, բայց կա միջամտություն, քաղաքական հետապնդում, և այլն: «Բնականաբար, բովան­դակությունը, որքան ես տեղեկացա, ողջունելի չէ, որովհետև խոսակցությունը պտտվում է կարևոր քրեական գործի շրջանակում կատար­վելիք ձերբակալությունների վերաբերյալ: ՀՀ վարչապետը փորձեց հիմնավորել այդ բովան­դակությունը, թե ինչպես և ինչ կոնտեքստում, դա այլ հարց է: Ավելի մտահոգիչ է այն փաստը, որ գաղտնալսվել է ԱԱԾ ղեկավարը, ինչի հնա­րավորությունը պետք է չլիներ: Հասկանալով հետհեղափոխական փուլի վտանգները, իշխա­նության խոցելիությունը, այս հնարավորությու­նը չպետք է վրիպեր իշխանությունների ուշադ­րության կենտրոնից»,- ասաց Զաշտովտը: Անդրադառնալով ԵԽ ԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովում ներքաղաքական զարգա­ցումների քննարկման հետևանքներին՝ Զաշտովտն ասաց, որ քանի դեռ երկիրը գտնվում է մոնիտորինգային փուլում, նման քննարկումնե­րը երկրի ընդդիմության աշխատանքի արդյունքում կարելի է նորմալ պրակտիկա համա­րել: Նրա խոսքով՝ զեկուցողներն ուսումնասի­րում են իրավիճակը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի դիրքորոշումները և կազմում համա­պատասխան զեկույցներ: «Բնականաբար, հասկանալի է, որ երկրում իշխանության նման տեսակի փոփոխությունից հետո միջազգային հանրությունը հետևելու է այն քրեական գործե­րի օրինականությանը, որոնք հարուցվել են, առավել ևս, որոնք հարուցվել են բարձրաստի­ճան նախկին պաշտոնյաների դեմ, հերքելու համար քաղաքական հետապնդման վտանգ­ները, որոնք լինում են նման իրավիճակներում: Այս հանձնաժողովում քննարկումներն էլ ավելի հասկանալի կդարձնեն Հայաստանում տիրող իրավիճակը եվրոպացի խորհրդարանականնե­րի համար: Այնուամենայնիվ, ցանկացած քն­նարկում, որը երկրում բացասական զարգա­ցումների մասին է, անդրադառնում է երկրի, իշ­խանությունների հեղինակության վրա, որը ներկայումս բարձր է Հայաստանի դեպքում: Սակայն նախկին իշխանությունը, այսինքն՝ ներկայիս ընդդիմությունն արդյունավետ աշ­խատում է եվրոպական կառույցներում»,- ասաց Զաշտովտը: Գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասաց, որ և՛ գաղտնալսման փաստը, և՛ դրա բո­վանդակությունը քննադատելի է: «ԵԽ ԽՎ-ում քննարկումը բնական է, քանի որ սա առանցքա­յին փուլ է Հայաստանի և տեղի ունեցող քաղա­քական գործընթացների համար: Սրանք ցու­ցիչն են լինելու այն բանի, թե որքանով են իս­կապես ՀՀ իշխանությունները ժողովրդավար: Ես հնարավորություն չունեմ գործընթացներին հետևել ներսից, սակայն վստահ եմ, որ այս իշ­խանությունների բարեփոխումների պատրաս­տականությունը լիովին կարտացոլվի այդ գոր­ծընթացների արդյունքում: Այնպես որ ԵԽ ԽՎ-ն բազում նյութեր ունի ուսումնասիրելու»,- ասաց Հալբախը: Նրա կարծիքով սա առանձ­նապես մեծ ազդեցություն չի ունենա: «Հաշվի առնելով ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվի­րակության ակտիվությունը՝ գուցե այդ պատ­վիրակությունը փորձի դիվիդենտներ քաղել: Հույս ունենք, որ այն, ինչ հայտարարվում է իշ­խանությունների կողմից, կլինի օրենքի շրջա­նակներում՝ միտված լինելով օրինականություն հաստատելուն, և ոչ հակառակը: Իշխանությու­նը պետք է թափանցիկ աշխատի եվրոպական կառույցների հետ խնդիրները բացառելու նպատակով: Հայաստանը, ինչպես երևում է, դեռ կմնա մոնիտորինգի տակ, քանի որ ներքա­ղաքական զարգացումները Հայաստանում բավականին բուռն ընթացք են ստացել»,- ասաց Հալբախը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր