211652_close_icon

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂՒՂ

views-count3211 դիտում article-date 10:15 13-09-2018
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը: Սեպտեմբերի 13-ին կայանալու է ԱԺ-ի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Նախատեսված է նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի ընտրության քվեարկությունը: Հիշեցնենք, որ երեկվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում առաջադրվել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի 3 թեկնածու` Էդգար Սեդրակյանը, Արգիշտի Ղազարյանը և Արծրուն Միրզոյանը: «Ծառուկյան» խմբակցությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր