Բրազիլիայի հավաքականի մարզիչը արձագանքել է Դոնալդ Թրամպի խոսքերին
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի խոսքերին՝ բրազիլական թիմի հասցեին:
Թրամպը հայտարարել էր, որ Բրազիլիայի հավաքականը պրոբլեմներ ունի, քանի որ դուրս էին թռել ԱԱ-2018-ի 1/4 եզրափակիչ փուլից:
«Եթե Թրամպը չգիտի, պատասխանս սա կլինի: Իսկ պատասխանս այն է, որ մենք Աշխարհի հինգ գավաթ ունենք:
Միգուցե, արժե, որպեսզի նա մի քիչ ավելի լավ տեղեկանա այս հարցին», ասել է Տիտեն: