7064 դիտում
20:15 11-09-2018
ՕԵԿ-ը համացանցում տարածված ձայնագրության կապակցությամբ զորակցություն է հայտնել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին
ՕԵԿ-ը մի կողմից իր մտահոգությունն է հայտնում, իսկ մյուս կողմից իր զորակցությունն է արտահայտում ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին` այսօր համացանցում հայտնված գաղտնալսման առնչությամբ:
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել գաղտնալսման հեղինակներին բացահայտելու առնչությամբ, որով փորձ է արվում հարված հասցնել երկրի ուժային կառույցների հեղինակությանը և ազդել երկրում սկիզբ առած կարևորագույն և աղմկահարույց բացահայտումների վրա:
Միևնույն ժամանակ կուսակցությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնում կառավարությանը և իրավապահ մարմինների ղեկավարներին ու աշխատակիցներին, կոչ անելով հետևողականորեն շարունակել մարտի 1-ի լիակատար բացահայտման, երկիրը կողոպտած, կոռուպցիայի, թալանի և գանձագողության մեղավորների հայտնաբերման և պատասխանատվության կանչելու գործում: Հույս ենք հայտնում, որ այս դիպվածը էլ ավելի նպատակային կդարձնի մեր ողջ իրավապահ համակարգի գործունեությունը քրեական և կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու համար:
Նմանատիպ նյութեր
17167 դիտում
15:56 11-09-2018
ԱԱԾ տնօրենը ասուլիս է հրավիրել համացանցում հայտնված ձայնագրության վերաբերյալ. tert.am. ՈՒՂԻՂ
6216 դիտում
16:33 20-04-2017
ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել «ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով. ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Այս բաժնից
400 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
547 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
928 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ