ԱԱԾ տնօրենը ասուլիս է հրավիրել համացանցում հայտնված ձայնագրության վերաբերյալ. tert.am. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը հանդես է գալիս ասուլիսով, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/09/11/Vanetcyan/2788082]tert.am[/url]-ը։
Լրատվամիջոցների հետ հանդիպման հիմնական պատճառը համացանցում հայտնված հեռախոսազրույցի ձայնագրությունն է, որ վերագրվում է Վանեցյանին ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին:
Ըստ ձայնագրության՝ խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին է:
Ի դեպ, ձայնագրությանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա գնահատմամբ՝ գաղտնալսել են ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հորդորել է ԱԱԾ տնօրենին հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչների հետ: