Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ի աջակցության կարիքը չի տեսնում
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ից իրենց աջակցության կարիքը չի տեսնում:
Այդ մասին պատգամավորը հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մեր թիմակիցներից ոչ ոք որևէ հանրապետականի հետ հանդիպում չի ունեցել: Հանրապետականների օգնությունը մեզ պետք չէ: Մենք ունենք բավականաչափ ռեսուրս»,-նշեց Ն. Զոհրաբյանը:
Հավելեց, որ ընտրությունները պետք է ցույց տան, որ կարող ենք առանց իրար վիրավորելու քարոզարշավներ անցկացնել:
Ընդգծեց, որ հեղափոխությանն իրենց աջակցությունը եղել է նրանով, որ 31 պատգամավորով կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելուն: