Օզիլը ձմռանը կարող է տեղափոխվել «Ֆեներբահչե»
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Ֆեներբահչե»:
Թուրքական ակումբը հետևում է ֆուտբոլիստի շուրջ ստեղված իրավիճակին, երբ նրան վերջին շրջանում խիստ քննադատության են ենթարկում ԱՊԼ-ում թույլ խաղի համար: Բացի այդ, նշվում է գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ առկա կոնֆլիկտի մասին:
Լոնդոնյան ակումբում Օզիլի աշխատավարձը կազմում է շաբաթական 350 հազ. ֆունտ: Եվ ներկա պահին դեռ պարզ չէ, պատրաստ է Օզիլն ինքը լքել «Արսենալը»:
Այս մրցաշրջանում Օզիլը Անգլիայի առաջնությունում 3 խաղ է անցկացրել, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: