Օզիլը կարող է տեղափոխվել «Բավարիա»
Մեսութ Օզիլը, ով ներկայումս վնասվածքից պատճառով շարքից դուրս է մնացել 3 ամսով, կարող է հեռանալ Լոնդոնի «Արսենալ»-ից:
Գերմանիայի հավաքականի խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիա»-ն: Մյունխենցիները կիսապաշտպանի համար պատրաստ են 30 մլն ֆունտ վճարել անգլիական ակումբին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, «զինագործները» նույնպես դեմ չեն բաժանվել Օզիլից, ում տրանսֆերի համար նախորդ տարվա ամռանը 42,5 մլն եվրո վճարեցին Մադրիդի «Ռեալ»-ին: