211652_close_icon
views-count25209 դիտում article-date 21:09 09-09-2018

Նիկոլ Փաշինյան. Եթե Հովիկ Աբրահամյանին մեղադրանք են առաջադրել, ապա դրա համար հիմքեր ունեցել են. News.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ իրեն մեղադրանք առաջադրելու հետ կապված հայտարարությանը, ասել է. «Ես երեկ մամուլից իմացա, որ նրան մեղադրանք է առաջադրվել: Եթե իրավապահ մարմինները նրան մեղադրանք են առաջադրել, ես ենթադրում եմ եւ համոզված եմ, որ իրավապահ մարմինները պիտի հիմքեր ունենային, որովհետեւ երբ ես քննչական մարմինների թեկնածուներ եմ առաջադրել, էդ թեկնածուների առաջ իմ նախապայմանը եղել է, որ նրանց գործունեությունը պետք է լինի օրենքին 100 տոկոս համապատասխան եւ քաղաքական կոմպոնենտից զերծ»,- [url=https://news.am/arm/news/470168.html]News.am[/url]-ի փոխանցմամբ, ասել է վարչապետը։ Նշենք, որ երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է ՔՕ 309 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ ՔՕ 310 հոդվածով՝ ձեռնարկատաիրական գործունեությանը ապօրինի մասնակցելը։

Նմանատիպ նյութեր