Արթուր Վանեցյանը և Արմեն Գրիգորյանը ծանոթացել են «Զվարթնոց» օդանավակայանի տեխնիկական հագեցվածությանն ու անձնակազմի աշխատանքին
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել են «Զվարթնոց» օդանավակայան՝ օդանավակայանի անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածությանն ու անձնակազմի աշխատանքին ծանոթանալու նպատակով:
Աս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ա. Գրիգորյանը:
«Օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք ռազմավարական նշանակության այս կառույցի անվտանգությունը հսկող կառավարման կենտրոնում, ծանոթացանք գերժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնի կարողություններին ու քննարկեցինք դրանք սահմանային անվտանգության այլ օղակներում կիրառելու հնարավորությունները»,- գրել է նա: