211652_close_icon
views-count1814 դիտում article-date 16:40 08-09-2018

Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 50-ամյա Յուրիկ Խ․-ն։ Նա 2017թ. սեպտեմբերի 4-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 228.1 հոդվածի 4-րդ մասի գ․ կետի հատկանիշներով, այն է՝ թմրանյութի ապօրինի շրջանառություն: Խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին: Հետախուզվողի հայտնաբերելու մասին հայտնվել է նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր