Բրազիլիայի նախագահի թեկնածուին դանակահարել են նախընտրական հանրահավաքի ժամանակ
Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուին դանակահարել են Ժուիս դի Ֆորա քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ: Այդ մասին, ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը:
Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է մարզաշապիկ հագած Բոլսոնարուն, ով առանց զրահաբաճկոնի է, շփվում իր կողմնակիցների հետ և այդ պահին նա կտրուկ շարժումով բռնում է փորն ու անհետանում տեսադաշտից:
Բոլսոնարուի որդին հայտնել է, որ հոր վերքը մակերեսային է ու կյանքին վտանգ չի սպառնում: Նրան տեղափոխել են Ժուիս դի Ֆորայի հիվանդանոցներից մեկը:
Ավելի ուշ Ֆլավիու Բոլսոնարուն Twitter-ի իր էջում գրել Է, որ հայրը ծանր վերք Է ստացել. վնասվել են լյարդը և թոքերը, շատ արյուն Է կորցրել և, փաստորեն, մահամերձ էր, բայց բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը: Բոլսոնարուն ժողովրդականության ցուցանիշով երկրորդ թեկնածուն է Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվայից հետո, որին դատարանն արգելել է մասնակցել ընտրություններին: