Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել են նախընտրական հանրահավաքի ժամանակ
Մեքսիկական Յուրեկուարոյի քաղաքապետի թեկնածու Էնրիկե Էրնանդեսին գնդակահարել են նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Զինված անձինք կրակ են բացել այն ժամանակ, երբ Էրնանդեսը կենտրոնական հրապարակում ելույթ էր ունենում ընտրողների առաջ: Հրազենային վնասվածք է ստացել 3 մարդ. նրանք տեղափոխվել են հիվանդանոց: