211652_close_icon
views-count1647 դիտում article-date 20:12 06-09-2018

Սահմանային անցակետում հայտնաբերվել է Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվող

Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1970 թ. ծնված Բեսիկի Ա.-ն, որը 1991 թ. հուլիսի 17-ից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 246 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (դասալքություն): [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր