Մադրիդի «Ռեալը» 11-րդ անգամ դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող, եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարով հաղթելով «Ատլետիկոյին»:
Եզրափակիչ խաղը այնքան էլ դիտարժան չստացվեց. երկու թիմն էլ խաղային լարվածության պատճառով չկարողացան ցուցադրել իրենց իրական պոտենցիալը:
Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը: 2-րդ խաղակեսում «Ատլետիկոն» մեծ ուժերով առաջ նետվեց: 47-րդ րոպեին «Ատլետիկոն» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը, սակայն, ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը չկարողացավ իրացնել:
Սակայն 79-րդ րոպեին փոխարինման դուրս եկան Կարասկոն կարողացավ հավասարեցնել հաշիվը` 1:1:
Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում նոր գոլեր չգրանցվեցին և հաղթողին որոշելու համար 11 մետրանոց հարվածաշար եղավ, որտեղ բախտը ժպտաց Զինեդին Զիդանի թիմին` 5:3:
[b]Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, Միլան, Սան-Սիրո
[/b]
«Ռեալ» (Իսպանիա) - «Ատլետիկո» (Իսպանիա)՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 5:3)
Սերխիո Ռամոս, 15 - Յաննիկ Կարասկո, 79