211652_close_icon
views-count1468 դիտում article-date 13:39 06-09-2018

Գեղարքունիքի մարզում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հացառատ» պոմպակայանի վթարային հոսանքազրկմամբ պայմանավորված, ս․թ․ սեպտեմբերի 6-ին ժամը 08։00-20։00 դադարեցվում է Գեղարքունիքի մարզի՝ Գավառ քաղաքի, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս, Արծվաքար, Հացառատ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր