211652_close_icon
views-count4004 դիտում article-date 16:18 05-09-2018

Նիկոլ Փաշինյանը գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ նշանակելու մասին: Վարչապետի որոշմամբ՝ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ է նշանակվել Վաչագան Ներսիսյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վաչագան Ներսիսյանին նշանակել գլխավոր ռազմական տեսչի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:

Նմանատիպ նյութեր