23193 դիտում
21:53 04-09-2018
Զոհված մայորի ընտանիքը ապրում է փլուզվող տան մեջ, իսկ Արցախում բնակարաններ բաժանում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Hayreniq.am
Արցախի Հադրութ քաղաքում քանի օր է կրքերը չեն հանդարտվում և պատճառը Հադրութ քաղաքում շահագործման հանձնված շենքի բնակարանաբաշխումն է, որն, ըստ հադրութցիների մեծ մասի, կատարվել է անարդարության սկզբունքներով. բնակարաններ ստացողների մի մասը փաստաթղթերի կեղծման միջոցով են ստացել բնակարանները, ամուսնալուծվելով, իրենց սեփական տնից դուրս գրվելով,մյուս մասն՝ արդեն ունեն մեկ կամ մի քանի տուն կամ բնակարան:
Իսկ հիմա այդ կոնտեքստում անդրադառնանք մայոր Հովսեփ Մայիլյանի ընտանիքին: Հովսեփ Մայիլանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ. Նա Ն զորամասի զրահատեխնիկական ծառայության պետն էր: Հովիկը, ինչպես նրան հադրութցիներն են անվանում, 3 անչափահաս երեխա ունի, փոքրը 4 տարեկան է, կինը չի աշխատում ու երեխաների հետ միասին ապրում է Հովկի պապական տանը, որը փլվում է:
Դեռ Հովիկի կենդանության օրոք բանակի համապատասխան ծառայությունից եկել, տեսել էին տունը, ասել, որ կվերանոգեն, իսկ երբ նա զոհվեց Հադրութի Վարչակազմից գնացին, նայեցին ու աացին, որ այդ տունը փլվող է ու այն վերանորոգելու ենթակա չէ: Եղավ խոստում՝ բնակարան կտրամադրեն կառուցվող ներակառույցներից:
Առաջին նորակառույցից չտրամադրեցին: Հիմա կառուցվել է երկրորդ շենքը և պարզ է դառնում, որ այս շենքից ևս նրա ընտանիքին բնակարան տրամադրել չեն ուզում՝ կրկին ցուցակից հանել են:
Այս ամենը, բնականաբար չի կարող ցասման ալլիք չառաջացնել: Զոհված մայորի ընտանիքը ամեն օր քնում-արթնանում է փլուզման վտանգը սրտում: Ավելին, նրա 14-ամյա դուստրը այս պահին առողջական լուրջ խնդրներով պառկած է Երևանի Մուրացան հիվանդանոցում և նրան երկարատև բուժում է անհրաժեշտ:
Հուսանք, որ այս հոդվածը և մարդկանց արդարացի բողոքը կստիպի համապատասխան մարմիններին ճիշտ որոշումներ կայացնել ու չցավացնել այն ընտանիքներին, ում սրտերն այլևս ցավին դիմանալու ուժ չունեն:
Աղբյուրը՝ [url=http://www.hayreniq.am/am-n-4865.html]hayreniq.am[/url]
[b]Այս փլվող սենյակում են քնում զոհված մայորի անչափահաս երեխաները[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0655685001536083404805731.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
39244 դիտում
17:49 15-05-2017
Արտակարգ դեպք Վանաձորում. МАЗ մակնիշի բեռնատարը հայտնվել է փլուզվող ճանապարհի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
18480 դիտում
11:20 04-04-2016
Թշնամու գնդակից զոհված զինծառայողներից մեկը 20-ամյա Քյարամն է. ընտանիքը անգամ տուն չունի՝ «դոմիկում» են ապրում
Այս բաժնից
730 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1027 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
655 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան