3280 դիտում
15:05 04-09-2018
Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել. Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական hայտարարության պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի ու սպիտակի», - ասաց վարչապետը։
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 2-ին դաշինքի անդամների հետ հանդիպմանը ելույթի ժամանակ հայտարարությունը բուռն քննադատության էր արժանացել թե՛ հասարակության, թե՛ քաղաքական ուժերի կողմից։ « «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են»,- ասել էր Մարությանը։
Մարությանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանել էր, որ ամենևին անթերի չէ և կարծում է, որ կարող էր ավելի հստակ ձևակերպել խոսքը:
Նմանատիպ նյութեր
687 դիտում
11:55 14-06-2022
Միջանցքի մասին ձևակերպումներն անընդունելի են, դա մեզ համար կարմիր գիծ է. Նիկոլ Փաշինյան
1079 դիտում
23:18 04-07-2022
Թումոն և Անտարեսը կտպագրեն «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
580 դիտում
20:59 18-05-2024
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Աշխաբադում Սայաթ-Նովայի արձանի բացման արարողությանը