1401 դիտում
14:00 04-09-2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրել է դատախազության համակարգի մի խումբ վետերանների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա աշխատանքի համար դատախազության մի խումբ վետերանների պարգևատրել է Հայաստանի դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հուշամեդալով:
ՀՀ գլխավոր դատախազությունում այդ առթիվ կազմակերպված ընդունելությանը ողջուներով ներկա մոտ երեք տասնյակ վետերաններին և հանձնելով պարգևները՝ Արթուր Դավթյանը նրանց շնորհակալություն է հայտնել երկարամյա գործունեության ընթացքում կատարած օրինակելի, բարեխիղճ և պատվախնդիր աշխատանքի, այդպիսով նաև պետականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազների ավագ սերնդի կուտակած փորձը, լավագույն արժեքները կարևոր նախադրյալ են ժամանակակից հասարակության պահանջներին և ներկայիս մարտահրավերներին համահունչ դատախազության ֆունկիցոնալ դերակատարության վերարժևորման համար: Համակարգի հետ շփումների սերտացման, կուտակած փորձառությունը դատախազների նոր սերնդին փոխանցելու գործուն կառուցակարգերի ստեղծման տեսանկյունից Արթուր Դավթյանը կարևորեց Դատախազության վերտերանների միության ստեղծումն ու ակտիվ գործունեությունը: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ միությունն ուրույն դերակատարություն է ունեցել Դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու աշխատանքներում, որոնց շնորհիվ հաջողվեց Հայաստանի 100-ամյա դատախազությունն արժանապատիվ կերպով ներկայացնել հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած արտերկրյա պատվիրակություններին ու միջազգային գործընկերներին:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ վետերանները շեշտել են, որ ուշադրությամբ հետևում են դատախազության ներկայիս գործունեությանը, հանցավորության դեմ պայքարում, իրավակարգի ամրապնդման գործում ստանձնած նշանակալի դերակատարմանը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ուժերի սահմաններում օժանդակելու համակարգին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
553 դիտում
20:57 06-05-2024
Ավարտվել են հայ-ամերիկյան առաջին շտաբային բանակցությունները
601 դիտում
20:29 06-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
601 դիտում
20:03 06-05-2024
Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից