«Ատլետիկոն»՝ Գրիզմանի հանդեպ վերաբերմունքի մասին. «Խոսքեր չկան»:
«Ատլետիկոն» տարակուսանք է հայտնել, որ թիմի հարձակվող Անտուան Գրիզմանը չի հայտնվել ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն խաղացողի հավակնորդների թվում:
Մրցանակի համար եզրափակիչ եռյակ են ընդգրկվել Լուկա Մոդրիչը, Մոհամեդ Սալահը և Կրիշտիանու Ռոնալդուն:
«Խոսքեր չկա», գրել է մադրիդյան ակումբն իր ինստագրամի էջում՝ տեղադրելով Գրիզմանի լուսանկարը երեք տիտղոսներով:
Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» նվաճեց Եվրոպայի լիգան, Գրիզմանը ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող, իսկ ամռանը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն: