Հայաստանի եւ Ռուսաստանի զինծառայողները «Կամխուդ» զորափորձարանում մրցել են «Բարեկամության» Էստաֆետում
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մասնակցել են «Բարեկամության» ռազմամարզական Էստաֆետին: Մրցումներին, որոնք անցկացվել են «Կամխուդ» զորափորձարանում, մասնակցել Է չորս թիմ, շուրջ 50 զինծառայող՝ երկու երկրների ուժային կառույցների Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորներից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մասնակիցները նորմատիվներ են կատարել ֆիզիկական, հատուկ պատրաստությունից եւ խոչընդոտների համալիր գոտու հաղթահարումից: Էստաֆետի հաղթող Է դարձել ռուսական ռազմակայանի թիմը: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտների թիմը, իսկ ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի թիմը գրավել Է երրորդ տեղը:
Մրցումների արդյունքներով՝ թիմերը պարգեւատրվել են պատվոգրերով ու մրցանակներով: «Կամխուդ» զորափորձարանի ուսումնատակտիկական դաշտում հյուրերի ու հանդիսատեսների համար կազմակերպվել Էր զենքի ու տեխնիկայի ցուցահանդես: Բոլոր ցանկացողները կարող Էին անձամբ ծանոթանալ հրաձգային զենքի, մարտական մեքենաների ու հանդերձանքի ժամանակակից նմուշներին: Մրցումների ավարտից հետո հյուրերեի ու մասնակիցների համար անցկացվել Է ռուսական ռազմակայանի զինծառայողների ու ռազմական տեխնիկայի հնարավորությունների դինամիկ ցուցադրություն: