1555 դիտում
13:59 30-03-2019
Լավագույնները շարունակում են մրցել. անցկացվեց ԵՊՀ օլիմպիադայի երկրորդ փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադայի երկրորդ փուլում այսօր իրենց ուժերը փորձեցին 396 աշակերտներ:
Տեղեկացնենք, որ առաջին փուլի արդյունքներով ՀՀ մարզերից և Երևանի դպրոցներից ԵՊՀ օլիմպիադային մասնակցել են 2298 աշակերտներ, որոնցից 396-ն անցել են երկրորդ փուլ:
Օլիմպիադային մասնակցել են 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները:
Աշակերտներն իրենց ուժերը փորձում են հանրակրթական 13 առարկաների մրցույթներում (Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Հայ ժողովրդի պատմություն, Հայոց լեզու և գրականություն, Ռուսերեն, Անգլերեն, Գերմաներեն, Ֆրանսերեն, Ստեղծագործական աշխատանք):
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանի հավաստմամբ, առարկաների բազմազանությունը պայմանավորված է այն մասնագիտություններով, որոնցով կրթությունն իրականացվում է ԵՊՀ-ում:
Ամենաշատ հայտադիմումներ ներկայացրած «Հայոց լեզու և գրականություն» առարկայից (503) երկրորդ փուլ են անցել 72 լավագույնները, «Անգլերեն»-ի 435 հայտադիմումներից՝ 75-ը, «Մաթեմատիկա»-ի 293 հայտադիմումներից՝ 29-ը, «Կենսաբանության» 272 հայտադիմումներից՝ 36-ը:
«Կենսաբանություն» առարկայի մասնագիտական հանձնաժողովի նախագահ Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկրորդ փուլի խնդիրները միջին բարդության են. «Առաջադրանքների առաջին մասն ապագա դիմորդների ընդունելության քննության նմանությամբ է կազմված, երկրորդ մասում ծրագրից դուրս հարցեր են, իսկ երրորդում՝ միջին բարդության խնդիրներ»:
Գարիկ Առուստամյանը Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ է:
Դպրոցական ամենամյա օլիմպիադայում իր ուժերը փորձում է «Մաթեմատիկա» առարկայից: Առաջին փուլում 15 միավոր հավաքած Գարիկը վստահ է, որ հաղթահարելու է նաև օլիմպիադայի երկրորդ փուլը:
Նա ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ապագա դիմորդ է:
«Հայոց լեզու և գրականություն» առարկայից օլիմպիադայի առաջին փուլում գերազանց արդյունք գրանցած Ալինա Դավթյանը Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի է:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ապագա դիմորդը վստահեցրեց, որ մարտական է տրամադրված և պայքարելու է հաղթանակի համար:
Հարկ է նշել, որ բացի պարգևատրումից՝ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում ստանալու են ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50%, 40% և 30%։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
4235 դիտում
17:38 05-03-2017
ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում անցկացվեց դպրոցականների ամենամյա 9-րդ օլիմպիադայի 1-ին փուլը
1966 դիտում
22:25 14-04-2015
Լճաշենում անցկացվեց դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի մարզային փուլը
Այս բաժնից
1318 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4768 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած