Լիոնել Մեսին 21-րդ դարի նոր ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Ուեսկայի» հետ խաղում դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Արգենտինացին դարձավ 21-րդ դարի առաջին խաղացողը, որը Պրիմերայում հատեց 150 գոլային փոխանցման նշաձողը:
31-ամյա հարձակվողը շարունակում է գլխավորել եվրոպական թոփ-5 առաջնությունների լավագույն ասիստենտների վարկանիշը՝ գործող խաղացողների շրջանում:
Մեսին (151 փոխանցում) գերազանցում է Սեսկ Ֆաբրեգասին («Չելսի», 143), Մեսութ Օզիլին («Արսենալ», 128), Կրիշտիանու Ռոնալդուին («Յուվենտուս», 122) և Դանի Ալվեսին (ՊՍԺ, 110):
Լա Լիգայում առավել հաճախ Մեսիի փոխանցումներից հետո աչքի է ընկել Լուիս Սուարեսը՝ 23 անգամ: 14 անգամ՝ Պեդրո Ռոդրիգեսը, 13 անգամ՝ Սամուել Էտօ՛Օ-ն, 12 անգամ՝ Նեյմարը և 10 անգամ՝ Դավիդ Վիլյան: