Լիոնել Մեսին նոր ռեկորդներ սահմանեց
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպմանը՝ «Ատլետիկի» հետ (1:1), դարձավ գոլի հեղինակ:
Այդպիսով, Մեսին աչքի ընկավ տարվա ընթացքում հինգերորդ ակումբային մրցաշարում. մինչ այդ նա գոլ էէ խփել Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի գավաթում և Եվրոպայի Սուպերգավաթում:
Բացի այդ, Մեսին դարձաբվ առաջին խաղացողը, որը գոլ է խփել Իսպանիայի Սուպերգավաթի հինգ մրցավեճերում՝ 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին:
Բացի այդ, արգենտինացին խփց իր 25-րդ գոլը բոլոր ակումբային մրցաշարերի եզրափակիչներում:
Նշենք, որ Սուպերգավաթների հանդիպումներում Մեսին աչքի է ընկել 11 անգամ: Երկրորդ տեղում «Ռեալի» նախկին հարձակվո Ռաուլն է՝ 7 գոլ: