Լիոնել Մեսին «Ռեալի» հետ խաղում պատմական ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/23/1085424/]գրավելով[/url] «Ռեալի» դարպասը, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հերթական ռեկորդը սահմանեց:
Արգենտինացին եվրոպական թոփ-առաջնությունների շրջանում մեկ թիմի կազմում խփած գոլերի քանակով շրջանցեց «Բավարիայի» լեգենդար հարձակվող Հերդ Մյուլերին:
Այժմ Մեսիի հաշվին «Բարսելոնայի» կազմում՝ բոլոր մրցաշարերում արդեն գրանցվել է 526 գոլ: Կատալոնացիների կազմում նա հանդես է գալիս 2004 թվականից:
Մյուլերը «Բավարիայի» կազմում խաղացել է 1964-1979 թվականներին և խփել 525 գոլ: