Կիլիան Մբապեն 21-րդ դարի ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում՝ «Թուլուզայի» հետ խաղում (3:1) գոլի հեղինակ է դարձել:
Այդպիսով, Մբապեն դարձավ 21-րդ դարի ամենաերիտասարդ խաղացողը, որը թոփ-5 առաջնություններից մեկում 15 գոլ է խփել՝ 18 տարեկան և 130 օրեկան:
Ֆրանսիացին շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունիին, որը դեռ «Էվերթոնում» այդ ցուցանիշին հասել է 18 տարեկան և 172 օրեկան հասակում: