Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 3-ին, ժամը 07:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, վատառողջ բնակիչը ներսից օգնություն է խնդրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ռ. Գ.-ին (ծնված 1938 թ.):
Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: