211652_close_icon
views-count7330 դիտում article-date 21:09 02-09-2018

Նիկոլ Փաշինյան. Ես Շանթ Հարությունյանի հետ խոսել եմ, սակայն նա չի համաձայնվել իմ առաջարկին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում անդրադառնալով Շանթ Հարությունյանի վերաբերյալ հարցին, ասել է. «Այն պահից, երբ վարչապետ եմ ընտրվել քաղբանտարկյալների ազատությունը եղել է առաջնահերթություններից մեկը: Ըստ էության՝ զբաղվել եմ այդ հարցով, այդ կապակցությամբ իմ խոսնակը հանդես է եկել պարզաբանումով: Նախ գիտեք, երբ այդ խնդիրը դրված էր, ինձ համար պետք էր հասկանալ, թե կառավարությունը ինձ լծակներ ունի Շանթ Հարությունյանին և մյուս դատապարտյալներին ազատ արձակելու համար: Մենք գտանք այդ մեխանիզմը, որ դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի, որից հետո նաև տրվում է արձակուրդ և նա ըստ էության 24 ժամ լինում է ազատության մեջ պայմանով, որ իր ներկայությունը կհաստատի ստորագրությամբ: Այդ մեխանիզմը առաջարկվել էՇանթ Հարությունյանին, Լիպարիտ Պետրոսյանին և Վարդան Վարդանյանին, երկուսն օգտվել են դրանից, Շանթ Հարությունյանը՝ ոչ: Ես խնդրեցի Շանթ Հարությունյանին ուղեկցել Վարդաշեն ՔԿՀ պետի առանձնասենյակ և ես Բաղրամյան 26-ից առանձնազրույց ունեցա նրա հետ: Նա ասաց, որ պահանջում է արդարացնել իրեն: Ես նրան ասացի, որ դատական իշխանությանը հրահանգներ չեմ տալու և չեմ կարող հրահանգել, որ իրեն արդարացնեն, եթե այդ ճանապարհով գնանք, սխալ տեղ կհասնենք: Շանթ Հարությունյանն ասաց, որ համամիտ չէ ստորագրել այդ թուղթը: Ես նրան ընկերաբար խնդրեցի, որ հիմա այդ թուղթը ստորագրի, հայտնվի ազատության մեջ և ասացի, որ ճիշտ չէ, որ ես լինեմ վարչապետի աշխատասենյակում, դու՝ ՔԿՀ-ում, խնդրում եմ այդ քայլն արա, ես էլ եմ համաներումով դուրս եկել, ինքը չհամաձայնեց», ասել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր