3718 դիտում
13:42 01-09-2018
Զրույցներ, ինքնանկարներ, գրկախառնություններ նախագահի հետ. Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 1-ը դիմավորեց երեխաների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գիտելիքի ու դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր առավոտյան Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ, ինչպես նաեւ սիրիահայ դպրոցականներ:
Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում երեխաների համար ժամանցային եւ ուսուցողական միջոցառում էին կազմակերպվել: Տեղադրված տաղավարներում թեմատիկ՝ ֆիզիկա եւ քիմիա առարկաներին վերաբերող հետաքրքիր ու հանրամատչելի ցուցադրություններ էին: Երեխաները նաեւ հնարավորություն էր տրվել զբաղվել նկարչությամբ ու կավագործությամբ, շախմատ խաղալ:
Փոքրիկ հյուրերի հետ հանդիպել է նաեւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը զրուցել է երեխաների հետ, նրանց հետ շրջել տաղավարներով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ որեւէ դպրոց գնալու փոխարեն նախընտրել է երեխաներին հյուրընկալել Նախագահական նստավայրում: «Մենք նպատակ ունենք այս փոքրիկ, բայց գեղեցիկ այգին այսուհետ ոչ աշխատանքային օրերին բացել բոլորի համար»,- նշել է Հանրապետության նախագահը:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ կարեւոր է, որպեսզի սեպտեմբերի 1-ին երեխաները սիրով գնան դպրոց: «Երեխաների համար դպրոցն այնպիսի տեղ պետք է լինի, որ հաճուքով այցելեն: Եթե հաճույքով ես սովորում՝ սովորում ես շատ արագ, որակով եւ ընդմիշտ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
5488 դիտում
21:33 26-05-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետ
1060 դիտում
10:50 19-01-2024
ՀՀ նախագահը զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ
Այս բաժնից
2299 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1018 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ