211652_close_icon
views-count1481 դիտում article-date 18:32 31-08-2018

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 30-ին, ժամը 17.05-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2115»-ի ուղևորին բուժօգնություն է ցուցաբերվել շտապօգնության խմբի կողմից. նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 31-ին, ժամը 00.10-ին, Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 6 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 29-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 58-ամյա մի տղամարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է օգոստոսի 28-ին Նուբարաշենի խճուղում գտնվող զորամասի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայից վայր ընկնելու հետևանքով: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 30-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Փարաքար գյուղի Մերձավանի Խճուղում վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու և մարմնական վնասվածքներով տեղափոխել է նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Ճամբարակ ճանպարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել փայտե սյանը. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 30-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները, «Օպել Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 30-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Լոռու մարզի Ահնիձոր գյուղին հարակից «Գյազ» կոչվող հանդամասում կայանված «Բելոռուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորը, ինքն իրեն շարժվելով վրաերթի ենթարկել վարորդին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 30-ին, ժամը 20.30-ին, Կոտայքի մարզի Նոր գյուղից Աբովյան տանող ճանապարհին` «Թամարա» գործարանի մոտ, իրար են բախվել «Մերսեդես», «ԳԱԶ-5312» և «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ- 2106»-ի վարորդը և նրա 2 ուղևորուները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր