211652_close_icon
views-count885 դիտում article-date 18:41 13-02-2014

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 12-ին, ժամը 00.35-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ը կորցնելով ղեկավարումը` Մաշտոցի պողոտայում բախվել է մայթեզրին կայանված «Օպել» ու «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենաների: Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Փետրվարի 12-ին, ժամը 03.50-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 56 շենքի դիմաց բախվել է ծառի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Փետրվարի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 54-րդ կմ-ին` Սուրենավան գյուղի հատվածում, բախվել է «Բելառուս-ՅուՄԶ» մակնիշի տրակտորի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Փետրվարի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Փետրվարի 12-ին, ժամը 19.45-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իակ վարորդը մեղայականով ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: *** Փետրվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի Մովսես Խորենացու և Տրդատ Ճարտարապետի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21013», «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21013»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Փետրվարի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101», Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի և «ԲՄՎ»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: -

Նմանատիպ նյութեր