40987 դիտում
15:58 31-08-2018
Երևանում թալանել են «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» վանական համալիրի ծիսական զգեստներ ձևավորողի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 30-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գևորգ Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 13:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի մուտքի դուռը, ներս մտել բնակարան և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ գողացած գումարն ու ոսկե, արծաթյա զարդերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 5 մլն դրամ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը աշխատում է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» վանական համալիրի ծիսական զգեստներ ձևավորող:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
87136 դիտում
11:45 07-10-2017
Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի բաժնի պետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ
69598 դիտում
10:20 14-06-2018
Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ