211652_close_icon

Իրանում կրոնական տոների կապակցությամբ ներում է շնորհվել 615 դատապարտյալի

views-count4068 դիտում article-date 23:22 30-08-2018
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին այսօր՝ օգոստոսի 30-ին, 615 դատապարտյալների համաներում է շնորհել։ Ինչպես հայտնում է Mehr News գործակալությունը, համաներման մասին հրամանագիրը Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդը ստորագրել է մոտեցող կրոնական Իդ ալ-Ադհա և Իդ ալ-Ղադիր տոների կապակցությամբ։ Համաներում ստացածները դատապարտվել էին հիմնականում այդ երկրի ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ ռազմական դատարանների կողմից։ Համաներումը կամ ազատազրկման ժամկետի կրճատումը կատարվում է երկրի առաջին դեմքի՝ գերագույն հոգևոր առաջնորդի կողմից՝ Իրանում կրոնական և ազգային տոների կապակացությամբ։

Նմանատիպ նյութեր