211652_close_icon
views-count14059 դիտում article-date 22:58 30-08-2018

Արբանյակային լուսանկարները հաստատում են Ադրբեջանին «Դանաների» մատակարարման մասին չեխ լրագրողների հետաքննությունը. razm.info

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը հաստատում է Ադրբեջանին «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարումների մասին չեխ լրագրողների կատարած ուսումնասիրությունները: Ինչպես հայտնում է [url=https://razm.info/128604]Razm.info[/url]-ն, այս տարվա ապրիլին Չեխիայի հանրային Ceska Televize հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն էր կատարել, որտեղ անանուն աղբյուրը, պատմել էր, որ հին հաուբիցները Չեխիայից տեղափոխվում են Սլովայիայի Տրենչին քաղաքում գտնվող գործարան և վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան: Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը հաստատում է տվյալ գործարանում տարբեր ժամանակներում «Դանաների» առկայությունը: Գործարանի տարածքից առաջին նկարը, որտեղ երևում են «Դանաները», արվել է 2016-ի հուլիսի 10-ին: Տարածքում երևում է կայանված 35 միավոր ինքնագնաց հրետանի: Առաջին մատակարարումները մեծ հավանականությամբ հենց 2016-ի երկրորդ կեսից են սկսել, քանի որ 2017-ի հունվարին դրանք արդեն եղել են Ադրբեջանում, իսկ առաջին անգամ ամբողջովին ցուցադրվել են 2017-ի սեպտեմբերի 18-ին: Հարկ է նշել, որ ավելի վաղ արված լուսանկարներում «Դանային» նմանվող տեխնիկա նույն տարածքում չի նկատվել: Հնարավոր է, որ նկարում երևացող տեխնիկան կամ դրա մի մասը արդեն մատակարարվել է Ադրբեջանին: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://razm.info/128604]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր