29043 դիտում
20:10 13-01-2021
Հրապարակվել են սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել․ Razm.info
[url=https://razm.info/147849]Razm.info [/url] մասնագիտացված կայքը հրապարակել է սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների 25 անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։
[b]Նրանք են․[/b]
[b]Ավետիսյան Գուրգեն Միքայելի[/b] (ծնված՝ 2001թ․, Աշտարակում, 2019–ի ամառային զորակոչ), զոհվել է նոյեմբերի 9-ին, ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ երկու անգամ վիրավորվել է։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։
[b]Կոծինյան Հովիկ Սերգոյի[/b] (կամավորական) և նրա որդի, ժամկետային զինծառայող [b]Կոծինյան Սերգո Հովիկի[/b], զոհվել են Շուշիում, մի քանի օրվա տարբերությամբ։ Նրանց մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում հարազատների գրառումներից։
[b]Գևորգյան Գևորգ Կարապետի[/b], (ծնված՝ 2002թ․), զոհվել է պատերազմի 42–րդ օրը (նոյեմբերի 7)։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերում գրառումից։
[b]Վարդանյան Սերոբ Վաղիկի[/b] (ծնված՝ 1990թ․), զոհվել է Արցախի Մարտունիի ուղղությամբ, հոկտեմբերի 21-ին:
[b]Գասպարյան Շիրակ[/b] (ծնված՝ 1998թ.), զորակոչվել էր 2020–ի ամառային զորակոչին։ Զինծառայողի զոհվելու մասին հայտնի է դարձել սոցցանցերից։
[b]Գրիգորյան Արթուր Արմանի[/b] (ծնված՝ 2001թ․ Երևանում), զորակոչվել էր 2020–ի ձմռանը։ Զոհվել է հոկտեմբերի 30-ին։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։
[b]Օրդոյան Ռաֆիկ Գևորգի[/b] (ծնված՝ 1994թ․, ավարտել է ավիացիոն համալսարանը), վիրավորվել և ապա հիվանդանոցում մահացել է նոյեմբերի 9-ին։ Սպայի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։
[b]Խուդոյան Ալիկ Մահարի[/b] (19-ամյա, Եղեգնուտ համայնքից), զոհվել է Շուշիի համար մարտերում։ Ազգությամբ եզդի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։
[b]Մստոյան Նորայր[/b] (Նոդար) Տահարի (ծնված՝ 2001թ․), զոհվել է Ֆիզուլիում։ Ազգությամբ եզդի զինծառայողն Նոր Արմավիր գյուղից էր։
[b]Այդոև Դավիթ Գերակլի[/b] (ծնված՝ 2000թ.) զոհվել է հոկտեմբերի 5-ին: Ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ազգության եզդի զինծառայողը ծառայել է Ջաբրայիլում։
[b]Դավիդյան (Դավթյան) Հրայր Միխայելի[/b], գնդապետ, ըստ հարազատների գրառումների՝ եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, զոհվել է հոկտեմբերին։
[b]Հովսեփյան Նվեր Մերուժանի[/b] (ծնված՝ 1984թ․), ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ռազմաճակատ մեկնել է որպես պահեստազորային, եղել է դասակի հրամանատար։ Զոհվել է Հադրութում, նրա աճյունը հայտնաբերվել է հունվարի 3-ին։
[b]Կարապետյան Արտյոմ[/b] («Շիրակ» ֆուտբոլային ակումբի սան), զոհվել է Արցախում։
[b]Կարապետյան Արտյոմ[/b] (ծնված՝ 1977թ․, Երևանից), զոհվել է հոկտեմբերի 26-ին, Մարտակերտում։
[b]Հովսեփյան Արմեն Կառլենի[/b] (ծնված՝ 1978թ․, պահեստազորային), զոհվել է Ֆիզուլիում, հոկտեմբերի 24-ին։
[b]Համբարձումյան Գևորգ [/b](ծնված՝ 1983թ․) զոհվել է Ավետարանոց գյուղում։
[b]Բեգլարյան Մխիթար Արվիդի[/b] (ծնված՝ 1990թ․), դիպուկահար, զոհվել է նոյեմբերի 9֊ին Շուշիի մարտերում։
[b]Ծատրյան Գրիգորի[/b] (ծնված՝ 1987թ․), զոհվել է Արցախում։
[b]Սարգսյան Իվան[/b] (1985թ.), զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 21–ին:
[b]Աբրահամյան Սանասար[/b] (ծնված՝ 1988թ․) զոհվել է Մարտակերտում, հոկտեմբերի 19–ին։
[b]Սահակյան Մելիքսեթ[/b] (ծնված՝ 1982թ․), զոհվել է Արցախում։
[b]Մարտիրոսյան Դավիթ[/b] (19-ամյա, տանկիստ) և [b]Մարտիրոսյան Սպարտակ [/b](18-ամյա, հետախույզ), եղբայրները մեկ տարվա տարբերությամբ զորակոչվել են բանակ։ Զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին։
[b]Մուրադյան Սերգեյ Ռոմայի[/b] (ծնված՝ 1991 թ., կապիտան), զոհվել է 2020–ի նոյեմբերի 1–ին, Մատաղիսում։ Պայմանագրային զինծառայող եղած ժամանակ աչքի է ընկել Ապրիլյան պատերազմում, ապա կրթություն է ստացել ռազմական համալսարանում և որպես սպա շարունակել ծառայությունը։
Այս ցանկը կազմելիս օգտվել ենք թե՛ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակումներից, թե՛ Razm.info-ի ընթերցողների տրամադրած տեղեկություններից։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
628 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
829 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am