5322 դիտում
22:10 24-01-2020
2019–ին պաշտպանական գերատեսչությունները և ՔԿ-ն հայտնել են 19 զինծառայողի մահվան մասին, 39 դեպքի մասին առաջինը հայտնի է դարձել մամուլից. հայկական զինուժի կորուստները 2019–ին. Razm.info
Հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) [url=https://razm.info/139541]Razm.info [/url]մասնագիտացված կայքին հայտնի է 2019թ․ 49 զինծառայողի մահվան մասին, որոնցից 14–ը ժամկետային են։
Ըստ աղբյուրի՝ 2019–ին պաշտպանական գերատեսչությունները և քննչական կոմիտեն հայտնել են 19 զինծառայողի մահվան մասին, մյուս 39 դեպքի մասին առաջինը հայտնի է դարձել մամուլից (9 դեպք) կամ ՀՀ դատախազություն ուղարկված Ռազմինֆոյի հարցման պատասխաններից (21 դեպք)։
Նշվում է, որ պետական կառույցները ունեն բանակում մահվան դեպքերը տարբերակում են որպես «ծառայության հետ կապված» և «ծառայության հետ չկապված»։ Վերջինների դեպքում պաշտպանական գերատեսչությունները հաղորդագրություն չեն տարածում, սակայն 2019–ին, ըստ դատախազությունից եկած գրությունների, գրանցվել է պաշտպանական գերատեսչությունների կողմից երեք զինծառայողի «ծառայության հետ ԿԱՊՎԱԾ» մահվան դեպք, որոնց մասին չի հայտարարվել․ Էդգար Գրիգորյան, Արծվիկ Ղարիբյան, Արայիկ Ծատրյան։
Նախորդ տարում հակառակորդի կրակից զոհվել է 4 զինծառայող՝ հունիս, հուլիս և հոկտեմբեր ամիսներինին։
Թվով 45 ոչ մարտական կորուստների պատճառներն եղել են ինքնասպանությունը/ինքնապանության հասցնելը (10 դեպք), ավտովթարները (15), հիվանդությունները (13), սպանությունները (4), զենքի հետ վարվելու կանոնների խախտումը (1), դժբախտ պատահարները (2):
[img]https://st0.shamshyan.com/editor/0757090001579889282311063.jpg[/img]
Նշենք, որ Razm.info-ն սկսել է հայկական բանակի կորուստների վիճակագրություն կազմել 2013 թվականից և այդ տարուց ի վեր 2019–ին գրանցվել է ամենափոքր թվով մարտական կորուստները։
[img]https://st0.shamshyan.com/editor/0149922001579889292142391.jpg[/img]
Մանրամասներն՝ [url=https://razm.info/139541]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2776 դիտում
13:22 03-03-2014
Հայկական զինուժի կորուստները 2014-ի փետրվարին. Razm.info
Այս բաժնից
667 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
556 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
766 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am