211652_close_icon
views-count975 դիտում article-date 17:23 04-03-2014

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը տրամադրում է զինծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն. Razm.info

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը տրամադրում է զինծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն։ Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության 2014թ.-ի համագործակցության պլանի շրջանակներում, գրում է [url=http://razm.info/33717]Razm.info[/url]-ն: Զորակոչի ընթացակարգի և զինվորական ծառայության առանձնահատկությունների վերաբերյալ անվճար մասնագիտական իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին: Ինչպես հայտնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը, ծրագիրը մեկնարկել է 2014-ի մարտի 1-ին և կիրականացվի մինչև 2014-ի նոյեմբերը։ Այն միտված է զինվորական ծառայության յուրաքանչյուր փուլի իրավական ասպեկտների շուրջ իրազեկվածության բարձրացմանը՝ տրամադրելով ապագա և ներկա զինծառայողներին ու նրանց ծնողներին ամբողջական իրավաբանական խորհրդատվություն զորակոչի, զինծառայության և հետզորակոչային հարցերի վերաբերյալ: Իրավաբանական խորհրդատվությունը կտրամադրվի Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնում՝ Մոսկովյան 37-14 հասցեում։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, նախապես պետք է զանգահարեն 010 58 38 04 հեռախոսահամարով՝ հանդիպում նշանակելու համար: Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10.00-ից մինչև 17.00-ը: Մանրամասները՝ [url=http://razm.info/33717]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր