211652_close_icon
views-count10742 դիտում article-date 10:01 30-08-2018

Մարտի 1-ը բացահայտելուց հետո չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը փորձի հար­ցազրույցներ տալ․ Ա․ Քոչարյան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Նախկին բարձրաստիճան պաշտոնյա, 2008 թվականի «մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախ­կին անդամ Անդրանիկ Քոչարյանը համամիտ էր մեր այն դիտարկմանը, որ ռուսական NTV հեոուստաընկերությանը տված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը մարտական էր: Այդ հարցազ­րույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ինքը կարող է համախմբող առանցք դառնալ: «Ռոբերտ Քոչարյանը մարտական է տրամադրված, բայց ես կցանկանայի, որ նմանատիպ, շատ ավելի մարտական տրամադրված լինի «մարտի 1»-ի բացահայտման հարցով ամբողջ դատաիրավական համակարգը: Դրանով ամբողջ խնդիրը լուծվում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը: Դիտարկմանը՝ կյան­քը ցույց տվեց, որ դատաիրավական համակարգը միասնական չէ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Դրա հա­մար էլ Ռոբերտ Քոչարյանը շատ մարտական է տրամադրված: Եթե դատաիրավական համակարգը լիար­ժեք, բավականին ինքնավստահ, ընդ որում՝ ոչ միայն ՀՔԾ-ն, այլ բոլորը՝ ոստիկանություն, ԱԱԾ, միասնա­կան, մեկ ընդհանուր ճակատով իրականացնեն «մարտի 1»-ի լիարժեք բացահայտումը, ոչ թե հատվածա­կան, այլ՝ ամբողջական, այդ ժամանակ չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն այդքան մարտական հար­ցազրույցներ փորձի տալ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր