211652_close_icon
views-count1633 դիտում article-date 21:02 29-08-2018

Սփյուռքի նախարարությունն աջակցելու է արտերկրից հայկական պատմա-մշակութային նշանակության իրերը Հայաստան տեղափոխել ցանկացող անձանց

ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է աջակցել սփյուռքում պատմական-մշակութային նշանակության իրերն ու մասունքները Հայաստան տեղափոխել ցանկացող անձանց: «[url=https://armenpress.am/arm/news/945384.html]Արմենպրես[/url]»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին նշեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: «Բազմաթիվ են մեր այն հայրենակիցները, ովքեր ոչ միայն տիրապետում են սփյուռքում հայկական պատմական-մշակութային նշակության իրերի մասին ինֆորմացիայի, այլ նաև իսկապես ունեն այդպիսիները: Դրանցից շատերը պահպանվել են շատ վաղ շրջանից, և մեր պատմական-մշակութային ժառանգության մի մասն են: Կա իսկապես մեծ հավանականություն դրանք Հայաստան փոխադրելու: Մենք ընթացիկ աշխատանքներ են կատարում ՝ դրանցից շատերը Հայաստան բերելու համար: Մենք աշխատում ենք նրանց հետ, ովքեր պատրաստ են դրանք հանձնել պետությանը»,- ասաց նախարարն ու հավելեց՝ հիմա 3-4 նման դեպք կա: Անդրադառնալով դիտարկմանը, որ նման շատ իրերի արտերկրում մնալն ու միջազգային հանրությանը ներկայացնելը, միգուցե, ավելի ձեռնտու լինի, նախարարը նշեց՝ իրենք աշխատում են միայն նրանց հետ, ովքեր ցանկություն են հայտնում իրենց այդ արժեքավոր իրը բերել Հայաստան: Չեն վարում այնպիսի քաղաքականություն, որ արտերկրում գտնվող հայկական պատմական կարևոր նշանակության բոլոր արժեքները տեղափոխվեն Հայաստան: Նախարարության համար քննարկելի է նաև այն, որ աշխատանքներ տարվեն՝ դրանք աշխարհի տարբեր թանգարաններում ներկայացնելու համար:

Նմանատիպ նյութեր